пятница, 16 июня 2017 г.

Վլադիմիր Վարդանյան. «Լույսի գույնի որոնումներում»



Վլադիմիր Վարդանյան
«Ինքնանկար»



Վլադիմիր Վարդանյանը ծնվել է 1929թ. Թբիլիսիում: Ստեղծագործական առաջին քայլերի ոգևորողը եղել է վրացի արվեստագետ Մոսե Տոիձեն: Ուսումն սկսել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում, տեղափոխվելով Հյաստան՝շարունակել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: ՍՍՀՄ նկարիչների միության ու ՀՀ Նկարիչների  միության անդամ էր:

Ցուցահանդեսի ժամանակային ընդգրկումը բավականին լայն է, որը հնարավորություն է տալիս ակնառու կերպով տեսնելու նկարչի որոնումները` Լույսի գույնի որոնումները: 
Ներկայացված են 40-ից ավել ստեղծագործություններ, որից 3-ը կերպարվեստի թանգարանի հավաքածուից: Դրանցում երևում է նկարչի ոչ միայն ժանրային, այլև ոճային նախապատվությունը: Ամուր քսվածքներ, հստակ կոլորիտ ու... գրեթե աբստրահարման հասնող գույների ու «երանգների հրավառություն», ոճային փոխակերպումներ:

    
Հետևելով Վ. Վարդանյանի ձեռագրին՝  ակնհայտ է, որ նկարիչն իր փնտրտուքներում անընդհատ առնչվել է ավանդական ու նոր գեղանկարչական միտումներին՝ միաժամանակ հարազատ մնալով իր մարդկային համեստ, անխռով ու անկաշկանդ տեսակին: Չկա տեսածի սառը, անզգա վերարտադրություն . ամեն ինչում նրա նուրբ հուզական վերաբերմունքն է: Գեղանկարիչը չի սահմանափակվել որևէ -իզմի էսթետիկ տարածքում: Առկա է նաև հոգեկան ներքին անհրաժեշտության գործոնը, գույնի ու ձևի ի՛ր պոեզիան:
Այսօր գեղանկարչի ստեղծագործությունները համալրում են Հայաստանի ու արտասահմանյան բազմաթիվ մասնավոր ու պետական հավաքածուներ: 



Զավակների ցանկությամբ՝ երկու աշխատանք՝ «Հայր Սուրբը» և «Բանաստեղծ Բեկչյանի դիմանկարը», մշտական պահպանության նվիրաբերվեցին Վանաձորի կերպարվեստի թանգարանին՝ համալրելով գեղանկարչի՝ թանգարանում արդեն առկա աշխատանքների շարքը:








Комментариев нет:

Отправить комментарий

 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...