среда, 12 июля 2017 г.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ԲԵՌԼԻՆ




Հայաստանի 11 թանգարանների մասնագետներ` Երևանից, Վանաձորից ու Գյումրիից, հնարավորություն ունեցան ծանոթանալու Բեռլինի թանգարանների հավաքածուներին, հանդիպելու գերմանացի գործընկերներին և քննարկելու ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների և տարեց այցելուների հետ աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, կամավորների ներգրավման լավագույն փորձի օրինակները, ներկայացնելու հայկական թանգարանների նման փորձառությունը, կազմել և զարգացնել համատեղ նոր նախագծեր: Ծրագիրը մեկնարկել էր Թանգարանային կրթության կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև 2016թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
 
 Ուսումնական այցը բաղկացած էր տեսական և գործնական պարապմունքներից, մասնավորապես՝ քառօրյա ինտենսիվ դասընթացներ վերոնշյալ թեմաների շրջանակներում, հանձնարարություններ, այցելություններ թանգարաններ, քննարկումներ: Այցի գործնական հատվածը, թանգարանների և դասավանդող մասնագետների ընտրությունը իրականացնում և համակարգում էր Գերմանական թանգարանների ասոցիացիան (www.museumsbund.de):
Դասընթացն իրականացվել է Թանգարանային կրթության կենտրոնի գործունեության շրջանակներում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
 

Այցի ընթացքում հանդիպումներ էին կազմակերպվել NEMO, FHXB Friedrichshain – Kreuzberg թանգարանում, Աննա Ֆրանկ կրթական կենտրոնում, Մարտին Գրոպիուսի, Ժամանակակից արվեստի, Գերմանիայի պատմության թանգարաններում:


Friedrichshain – Kreuzberg Museum
Ընդհանուր առմամբ, բեռլինյան թանգարանների ներկայացրած կրթական ծրագրերում առկա էր անհատական դատողությունների արտահայտման միտումը, որը լիարժեքորեն պատկերացում է տալիս ցուցադրության թողած տպավորության, հաղորդած գիտելիքների մասին: Մանկական կրթական ծրագրերում գերակշռում էր նկարչական, ինքնուրույն ցուցադրությունը բացատրելու հատվածը, որն առավել ակտիվ ու անմիջական էր դարձնում շփումն փոքրիկ այցելուի հետ:




Այցի շրջանակում թանգարանագետները ծանոթացան նաև բեռլինյան այլ թանգարանների հավաքածուներին ու միաժամանակ իրականացվող կրթական ծրագրերին, տեսարժան վայրերին ու պատմամշակութային հուշարձաններին:

Խմբի գործնական քննարկումներում նախանշվեցին հետագա համագործակցության ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռահար պլաններ, ստացած փորձի փոխանակման մեթոդներ Հայաստանի այլ թանգարաններում:

 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...