Ուսումնական այցը բաղկացած էր տեսական և գործնական պարապմունքներից, մասնավորապես՝ քառօրյա ինտենսիվ դասընթացներ վերոնշյալ թեմաների շրջանակներում, հանձնարարություններ, այցելություններ թանգարաններ, քննարկումներ: Այցի գործնական հատվածը, թանգարանների և դասավանդող մասնագետների ընտրությունը իրականացնում և համակարգում էր Գերմանական թանգարանների ասոցիացիան (www.museumsbund.de):
Դասընթացն իրականացվել է Թանգարանային կրթության կենտրոնի գործունեության շրջանակներում ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Այցի ընթացքում հանդիպումներ էին կազմակերպվել
NEMO, FHXB Friedrichshain – Kreuzberg թանգարանում, Աննա Ֆրանկ կրթական կենտրոնում,
Մարտին Գրոպիուսի, Ժամանակակից արվեստի, Գերմանիայի պատմության թանգարաններում:
| Friedrichshain – Kreuzberg Museum |
Ընդհանուր առմամբ, բեռլինյան թանգարանների
ներկայացրած կրթական ծրագրերում առկա էր անհատական դատողությունների արտահայտման միտումը,
որը լիարժեքորեն պատկերացում է տալիս ցուցադրության թողած տպավորության, հաղորդած գիտելիքների
մասին: Մանկական կրթական ծրագրերում գերակշռում էր նկարչական, ինքնուրույն ցուցադրությունը
բացատրելու հատվածը, որն առավել ակտիվ ու անմիջական էր դարձնում շփումն փոքրիկ այցելուի
հետ:
Այցի շրջանակում թանգարանագետները ծանոթացան
նաև բեռլինյան այլ թանգարանների հավաքածուներին ու միաժամանակ իրականացվող կրթական
ծրագրերին, տեսարժան վայրերին ու պատմամշակութային հուշարձաններին:
Խմբի գործնական քննարկումներում նախանշվեցին
հետագա համագործակցության ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռահար պլաններ,
ստացած փորձի փոխանակման մեթոդներ Հայաստանի այլ թանգարաններում:
Комментариев нет:
Отправить комментарий