пятница, 16 июня 2017 г.

Վլադիմիր Վարդանյան. «Լույսի գույնի որոնումներում»



Վլադիմիր Վարդանյան
«Ինքնանկար»



Վլադիմիր Վարդանյանը ծնվել է 1929թ. Թբիլիսիում: Ստեղծագործական առաջին քայլերի ոգևորողը եղել է վրացի արվեստագետ Մոսե Տոիձեն: Ուսումն սկսել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում, տեղափոխվելով Հյաստան՝շարունակել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: ՍՍՀՄ նկարիչների միության ու ՀՀ Նկարիչների  միության անդամ էր:

Ցուցահանդեսի ժամանակային ընդգրկումը բավականին լայն է, որը հնարավորություն է տալիս ակնառու կերպով տեսնելու նկարչի որոնումները` Լույսի գույնի որոնումները: 
Ներկայացված են 40-ից ավել ստեղծագործություններ, որից 3-ը կերպարվեստի թանգարանի հավաքածուից: Դրանցում երևում է նկարչի ոչ միայն ժանրային, այլև ոճային նախապատվությունը: Ամուր քսվածքներ, հստակ կոլորիտ ու... գրեթե աբստրահարման հասնող գույների ու «երանգների հրավառություն», ոճային փոխակերպումներ:

    
Հետևելով Վ. Վարդանյանի ձեռագրին՝  ակնհայտ է, որ նկարիչն իր փնտրտուքներում անընդհատ առնչվել է ավանդական ու նոր գեղանկարչական միտումներին՝ միաժամանակ հարազատ մնալով իր մարդկային համեստ, անխռով ու անկաշկանդ տեսակին: Չկա տեսածի սառը, անզգա վերարտադրություն . ամեն ինչում նրա նուրբ հուզական վերաբերմունքն է: Գեղանկարիչը չի սահմանափակվել որևէ -իզմի էսթետիկ տարածքում: Առկա է նաև հոգեկան ներքին անհրաժեշտության գործոնը, գույնի ու ձևի ի՛ր պոեզիան:
Այսօր գեղանկարչի ստեղծագործությունները համալրում են Հայաստանի ու արտասահմանյան բազմաթիվ մասնավոր ու պետական հավաքածուներ: 



Զավակների ցանկությամբ՝ երկու աշխատանք՝ «Հայր Սուրբը» և «Բանաստեղծ Բեկչյանի դիմանկարը», մշտական պահպանության նվիրաբերվեցին Վանաձորի կերպարվեստի թանգարանին՝ համալրելով գեղանկարչի՝ թանգարանում արդեն առկա աշխատանքների շարքը:








воскресенье, 11 июня 2017 г.

ՍՏՎԵՐՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ. «Նռնոն ու Դռնոն»






Հունիսի 9-ին ավարտվեց «Ստվերների թատրոն» կրթական ծրագրի առաջին փուլը՝
«ՆՌՆՈՆ ՈՒ ԴՌՆՈՆ» ներկայացմամբ:
2016թ. Վանաձորի կերպարվեստի թանգարանում նախաձեռնվել էր «Ստվերների թատրոն» կրթական ծրագիրը՝ 12-16 տարեկանների համար (հեղինակ և համակարգող՝ Հայկուհի Ավագյան): Նպատակը՝ պատանիներին ծանոթացնել արվեստի երկու մեծ ճյուղերի հետ, և մասնակիցների միջոցով թատրոնի ու կերպարվեստի հետաքրիր սինթեզ-էտյուդներ ստեղծել թանգարանի հավաքածուի հիման վրա: Այդ նպատակով, հրավիրվել էր դերասան, գրող, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը, ով մեծ պատասխանատվությամբ ստանձնեց անցկացնել թատերախմբի դերասանի վարպետության դասերը:
7 ամիս անց, թատերախումբը պատրաստ էր հանդիսատեսի դատին ներկայացնել «Նռնոն ու Դռնոն» հեքիաթը (հեղինակ՝ Էլֆիք Զոհրաբյան):
Էլֆիք Զորհաբյան
Ծրագրին մասնակցում էին նաև ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիայի սաները:
Ներկայացման առաջին դիտմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, ընկերներ ու, պարզապես, կրթական ծրագրով հետաքրքված այցելուներ: Ներկա էր նաև դերասան Վրույր Հարությունյանը, ով ներկայացումից հետո բարձր գնահատելով պատանիների դերասանական վարպետությունը, նշեց, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ են Վանաձորում որոշակի գունեղ տեղաշարժ կատարելու առումով: «Այն, ինչ արեցին այս պատանիները, բառերով անհնար է բնորոշել: Մեծ աշխատանք են արել կազմակերպիչները, քանի որ այս ձևով երեխաները կապվում են արվեստի մեծ աշխարհի հետ»:
Վրույր Հարությունյան
Շնորհակալական խոսք ասաց ծնողներից մեկը. «Շնորհակալ ենք, որ այս ծրագրի միջոցով մեր երեխաներին ոչ միայն գեղարվեստական դաստիարակություն տվեցիք, այլև կտրեցիք դրսից. այստեղ նրանք շատ բան ունեն սովորելու, այստեղ նրան կրթվում են»:
Ներկայացման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Հավաստագրով՝ 7-ամսյա դասընթացներն ավարտելու և «ՆՌՆՈՆ ՈՒ ԴՌՆՈՆ» հեքիաթի բեմադրության կապակցությամբ:
Ներկայացումը «տվերների թատրոն» կրթական ծրագրի միայն առաջին մասն էր: Այն կշարունակվի մինչև տարեվերջ՝ բովանդակային ու ձևային որոշակի փոփոխություններով: Ծրագրին մասնակցել կարող են 12-16 տարեկան բոլոր ցանկացողները:




 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...