Հունիսի 9-ին ավարտվեց «Ստվերների թատրոն» կրթական ծրագրի առաջին փուլը՝
«ՆՌՆՈՆ ՈՒ ԴՌՆՈՆ» ներկայացմամբ:
2016թ. Վանաձորի կերպարվեստի թանգարանում նախաձեռնվել էր «Ստվերների թատրոն» կրթական ծրագիրը՝ 12-16 տարեկանների համար (հեղինակ և համակարգող՝ Հայկուհի Ավագյան): Նպատակը՝ պատանիներին ծանոթացնել արվեստի երկու մեծ ճյուղերի հետ, և մասնակիցների միջոցով թատրոնի ու կերպարվեստի հետաքրիր սինթեզ-էտյուդներ ստեղծել թանգարանի հավաքածուի հիման վրա: Այդ նպատակով, հրավիրվել էր դերասան, գրող, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը, ով մեծ պատասխանատվությամբ ստանձնեց անցկացնել թատերախմբի դերասանի վարպետության դասերը:
Էլֆիք Զորհաբյան |
Ներկայացման առաջին դիտմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, ընկերներ ու, պարզապես, կրթական ծրագրով հետաքրքված այցելուներ: Ներկա էր նաև դերասան Վրույր Հարությունյանը, ով ներկայացումից հետո բարձր գնահատելով պատանիների դերասանական վարպետությունը, նշեց, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ են Վանաձորում որոշակի գունեղ տեղաշարժ կատարելու առումով: «Այն, ինչ արեցին այս պատանիները, բառերով անհնար է բնորոշել: Մեծ աշխատանք են արել կազմակերպիչները, քանի որ այս ձևով երեխաները կապվում են արվեստի մեծ աշխարհի հետ»:
Վրույր Հարությունյան |
Ներկայացման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Հավաստագրով՝ 7-ամսյա դասընթացներն ավարտելու և «ՆՌՆՈՆ ՈՒ ԴՌՆՈՆ» հեքիաթի բեմադրության կապակցությամբ:
Ներկայացումը «տվերների թատրոն» կրթական ծրագրի միայն առաջին մասն էր: Այն կշարունակվի մինչև տարեվերջ՝ բովանդակային ու ձևային որոշակի փոփոխություններով: Ծրագրին մասնակցել կարող են 12-16 տարեկան բոլոր ցանկացողները:
Комментариев нет:
Отправить комментарий